Տեխնէ

Apple-ը ծրագրային խոշոր թարմացում կանի. Bloomberg

Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է ներկայացնել ընկերության պատմության մեջ ծրագրային ապահովման խոշորագույն թարմացումներից մեկը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ հիմնական նպատակը iPhone-ի, iPad-ի և Mac-ի ինտերֆեյսը նոր սերնդի օգտատերերի համար փոխակերպելն է։

Տարեվերջին նախատեսված թարմացումը արմատապես կփոխի օպերացիոն համակարգերի տեսքն ու Apple-ի ծրագրային հարթակները միատեսակ կդարձնի, իսկ սարքերի կառավարումը կդառանա ավելի դյուրին։

Ենթադրվում է, որ փոփոխությունները կներառվեն iOS 19-ում և iPadOS 19-ում՝ Luck ծածկանունով, ինչպես նաև macOS 16-ում, որը ստացել է Cheer անվանումը։ Ծրագրային ապահովումը կդառնա 2020 թվականին Big Sur օպերացիոն համակարգի ժամանակներից ի վեր Mac-ի ամենանշանակալի թարմացումը, իսկ iPhone-ի համար դա կլինի «2013 թվականին iOS 7-ից ի վեր ամենախոշոր թարմացումը», գրում Է Bloomberg-ը։