Տեխնէ

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի սեփական սիլիկոնային լուծումներ մշակելու և «Nvidia»-ի նման արտաքին մատակարարներից կախվածությունը նվազեցնելու համար, հայտնում է Reuters-ը։

Ֆեյսբուքի մայր ընկերությունը ներկայումս չիպը տեղադրում է փորձնական, և եթե փորձարկումները հաջող ընթացք ունենան, արտադրությունը կընդլայնվի։

Սեփական չիպերի մշակումը «Մետա»-ի երկարաժամկետ ծրագրի մաս է, որը նպատակ ունի նվազեցնել ենթակառուցվածքային մեծ ծախսերը։ Ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում արհեստական բանականության գործիքներում։

Ըստ աղբյուրի՝ նոր չիպը «հատուկ արագացուցիչ» է, այսինքն՝ նախատեսված է բացառապես AI-առաջադրանքների համար և ավելի էներգաարդյունավետ է, քան սովորաբար օգտագործվող գրաֆիկական պրոցեսորները (GPU)։

Նշվում է, որ «Մետա» ընկերությունը 2025թ. համար կանխատեսել է 114-119 մլրդ դոլարի ծախս իրականացնել, որից 65 մլրդ դոլարը՝ հիմնականում AI ենթակառուցվածքների վրա կապիտալ ծախսերն են։