Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ Apple-ը և Meta-ն, ամենայն հավանականությամբ, կտուգանվեն։
Այս երկու ընկերությանը սպառնում են համեմատաբար փոքր տուգանքներ՝ շուկայի ուժը սահմանափակելու համար նախատեսված կարևոր կանոնների ենթադրյալ խախտման պատճառով, հայտնում է կայքը։
Եվրոպական հանձնաժողովը անցյալ տարվանից ուշադրության կենտրոնում է պահում այս ընկերությունները՝ թվային շուկաների մասին օրենքի (DMA) հնարավոր խախտումների համար։ Հնարավոր է նրանք տուգանվեն տարեկան համաշխարհային շրջանառության 10%-ի չափով։
2023 թվականի մայիսին ուժի մեջ մտած այս օրենքը նպատակ ունի հեշտացնել օգտատերերի անցումը մրցակցող առցանց ծառայությունների միջև, ինչպիսիք են սոցիալական մեդիայի հարթակները, ինտերնետ դիտարկիչները և հավելվածների խանութները՝ հնարավորություն տալով փոքր ընկերություններին մրցել խոշոր տեխնոլոգիական կորպորացիաների հետ։
Աղբյուրների խոսքով՝ ԵՄ հակամենաշնորհային մարմինը կենտրոնացած է օրենքի պահպանման ապահովման վրա, այլ ոչ թե խոշոր պատժամիջոցներ կիրառելու, ինչը բացատրում է համեմատաբար փոքր տուգանքները։
Այլ պատճառների թվում նշվում են ենթադրյալ խախտումների կարճատև բնույթը (DMA-ն ուժի մեջ է մտել 2023 թվականին) և աշխարհաքաղաքական իրավիճակը։