Տեխնէ

Apple-ից 1 մլրդ դոլար են պահանջել iPhone-ի դանդաղեցման համար

Մոտ 10 տարի առաջ տեղի ունեցած սկանդալի պատճառով Apple ընկերությունից դատարանի միջոցով ավելի քան մեկ միլիարդ դոլար են պահանջել. հայտնում է Appleinsider կայքը։

Միացյալ Թագավորության վերաքննիչ դատարանը չի բավարարել 853 միլիոն ֆունտ ստեռլինգի կամ մոտ 1,1 միլիարդ դոլարի հայցը մերժելու մասին Apple-ի միջնորդությունը:

Հայցվորները ամերիկյան ՏՏ հսկայից փոխհատուցում են պահանջել այն օգտատերերի համար, որոնք տուժել են Batterygate-ի պատճառով իրենց սմարթֆոնների դանդաղելուց։

Batterygate-ը տերմին է, որն օգտագործվում է iPhone-ում պրոցեսորի կանխամտածված դանդաղեցումը նկարագրելու համար: 2016 թվականին պարզվել է, որ Apple-ը հատուկ նվազեցրել է մաշված կամ հին մարտկոց ունեցող սմարթֆոններում չիպերի աշխատանքի հաճախականությունը։ Ավելի ուշ ընկերությունը ներողություն է խնդրել սպառողներից և նույնիսկ փոխհատուցում վճարել մի շարք օգտատերերի։