Տեխնէ

Samsung-ը գերհզոր սմարթֆոն կթողարկի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում է նոր սմարթֆոն թողարկել. հայտնում է Android Central պարբերականը։

Galaxy S25 Edge-ն կտարբերվի ամուր կորպուսով, որը միաժամանակ կլինի ռեկորդային բարակ։ Նշվում է, որ դրա շնորհիվ այն «գերհզոր» կլինի:

Նաև, ըստ պարբերականի, եթե սարքի կորպուսը բավականաչափ ամուր չլինի, այն կկռվի ու կկոտրվի. որպես օրինակ նրանք բերել են iPhone 6-ի հետ կապված սկանդալը, որի ամրությունը բավարար չի եղել:

Galaxy S25 Edge-ը կարող կլինի ապակուց և կերամիկայից պատրաստված հետևի վահանակով: Կերամիկան նկատելիորեն ավելի ամուր է, քան ապակին, այն նաև չի խանգարում անլար լիցքավորման աշխատանքին և տվյալների փոխանցմանը բջջային կապով և Wi-Fi-ով: Հավանական է նաև, որ նոր սարքում օգտագործվի Armor Aluminum ալյումինե շրջանակ:

Նոր սմարթֆոնի մոտավոր արժեքը կկազմի 999 դոլար։