Starship տիեզերանավի նախատիպի ութերորդ փորձնական արձակումն ավարտվել է անհաջողությամբ. այն պայթել է թռիչքից անմիջապես հետո. գրում է BBC-ին։
Արձակումից մոտ 10 րոպե անց՝ մոտ 150 կմ բարձրության վրա, երբ այն արդեն անջատվում էր հրթիռակիրից, սկսել է քաոսային պտույտներ կատարել, ապա կայծեր են թռել, որից հետո կապն ընդհատվել է։
Միաժամանակ Super Heavy հրթիռակիրը բարեհաջող վայրէջք է կատարել ԱՄՆ Տեխաս նահանգի Starbase արձակման հարթակում։
Սա այս տարվա երկրորդ փորձարկումն է, որի ընթացքում հրթիռի հատվածներից մեկը պայթել է: