ԱՄՆ-ում արհեստական բանականության (AI) գործիքներն ավելի լայն տարածում են գտել հատկապես կրթական ցածր մակարդակի բնակչության մետ։ Այս եզրակացությանն են եկել Սթենֆորդի համալսարանի մասնագետները, որոնք ուսումնասիրել են 2022 թվականի հունվարից մինչև 2024 թվականի սեպտեմբերը գրված 300 միլիոն տեքստ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են arXiv պորտալում։
Գիտնականները վերլուծել են վերջին տարիների գրությունները և հայտնաբերել արհեստական բանականության կիրառման տարբեր օրինակներ ու օրինաչափություններ։ Մասնավորապես, AI-ի գործիքներն առավել հաճախ օգտագործվել են այն համայնքներում, որտեղ քոլեջի շրջանավարտների և բարձրագույն կրթություն ունեցող անձանց թիվը քիչ է։ Այս միտումը նկատվել է ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում։
Հետազոտողները նշում են, որ AI-ի գործիքներն էականորեն փոխել են տեքստերի ստեղծման գործընթացը։ Չնայած այն հանգամանքին, որ բարձրագույն կրթություն ունեցող բնակչություն ունեցող քաղաքներում արհեստական բանականության գործիքներն ավելի մեծ տարածում ունեն (18,2%), դրանք զգալիորեն օգտագործվում են նաև գյուղական վայրերում (10,9%)։
AI-ի կիրառությունը հատկապես ակտիվորեն նկատվել է պաշտոնական տեքստերի խմբագրման ոլորտում։ Վերլուծված 300 միլիոն տեքստերից AI-ի օգտագործման հետքեր հայտնաբերվել են 537 հազար կորպորատիվ մամլո հաղորդագրություններում, ինչպես նաև ՄԱԿ-ի հրապարակած 15,9 հազար մամլո հաղորդագրություններում։
Գիտնականներն ընդգծում են, որ պետական կառույցների և կազմակերպությունների կողմից արհեստական բանականության չափազանց մեծ օգտագործումը կարող է հանգեցնել հասարակության կողմից դրանց նկատմամբ վստահության նվազմանը։