Չինաստանը մտադիր է մինչև 2050 թվականը ներդնել ջերմամիջուկային սինթեզի տեխնոլոգիա՝ մաքուր էներգիա արտադրելու համար. հաղորդում Է Bloomberg-ը:
Այս գործընթացի ժամանակ ատոմային թեթև միջուկները վերածվում են ավելի ծանրերի՝ ազատելով մեծ քանակությամբ էներգիա: Այս մեխանիզմն ընկած է Արեգակի և այլ աստղերի աշխատանքի հիմքում։ Ի տարբերություն ավանդական միջուկային էներգիայի, որը հիմնված է ատոմային միջուկների բաժանման վրա՝ ջերմամիջուկային ռեակցիան չի առաջացնում ռադիոակտիվ թափոններ և համարվում է գործնականում անսպառ էներգիայի աղբյուր:
Չինական կայանքը, որը կոչվում է «Արհեստական արև», «տոկոմակ է», այսինքն՝ սարք, որն օգտագործում է հզոր մագնիսական դաշտեր՝ գերտաքացած պլազմա պահելու և ջերմամիջուկային ռեակցիաները պահպանելու համար։
Այնուամենայնիվ, Չինաստանը ակտիվորեն մեծացնում է գիտատեխնիկական ջանքերը՝ այս ոլորտում առաջատարներից մեկը դառնալու համար: Մինչև 2030 թվականը Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից և Ֆրանսիայից՝ դառնալով աշխարհի ամենամեծ միջուկային տերությունը: