Տեխնէ

Ինչի հետ է համեմատվել աստերոիդը, որը կարող է բախվել Երկրին

90-մետրանոց 2024 YR4 աստերոիդի՝ մթնոլորտում քայքայման էներգիայի արձակումը կարող է հասնել 8 մեգատոննի՝ տրոտիլային համարժեքով։ Սա համեմատելի է չելյաբինսկյան 20 երկնաքարերի պայթյունի հզորության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, աստղագետ Լեոնիդ Էլենինը:

«Եթե աստերոիդը բախվի Երկրին 2032 թվականին, ինչպես ցույց են տալիս որոշ հաշվարկներ, այդ իրադարձությունը կդառնա «տարածաշրջանային աղետ»»,- հավելել Է գիտնականը:

2024 YR4 աստերոիդի՝ Երկրի հետ բախման հավանականությունն աճել է մինչև 3,1 տոկոս, սակայն մարդկության համար ռիսկը ճշգրիտ հաշվարկել դեռ հնարավոր չէ. աստերոիդը դեռ կարող է մի քանի անգամ փոխել հետագիծը և որոշակի հատկություններ ձեռք բերել: