Տեխնէ

Ներկայացվել է Лада Искра մոդելը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

АвтоВАЗ-ը ներկայացրել է իր նոր Лада Искра մեքենայի սրահի դիզայնը և ֆունկցիոնալ առանձնահատկությունները։ Վարորդի նստատեղն ունի անատոմիական ձև, որում մարդը հարմար կտեղավորվի։ Ղեկի թեքության և կառավարման կարգավորումների լայն շրջանակը թույլ է տալիս յուրաքանչյուր վարորդի՝ հարմարեցնել այն իր ուզած ձևով։ 

Մոդելը հագեցած կլինի առջևի երկու անվտանգության բարձիկներով։

Մեքենայի չափսերը․ երկարություն՝ 4,3 մ, լայնություն՝ 1,7 մ, տանիքի մակարդակի բարձրություն՝ 1,5 մ:

Այս մեքենաների արտադրությունը նախատեսվում է սկսել 2025 թվականի գարնանը։