Տեխնէ

AI ռոբոտները կարող են օգնել Ճապոնիայի ծերացող բնակչության խնամքին

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ, պառկելախոցերը կանխելու համար, տեղաշարժել։

Տոկիոյում ի ցույց է դրվել նման ռոբոտ՝ 150 կգ քաշով։ Այն կոչվում է AIREC, որը նախատիպ է ապագայում Ճապոնիայի արագ ծերացող բնակչության և խնամողների մշտական պակասի բերումով «խնամակալ» դառնալու համար։ «Հաշվի առնելով մեր ծերացող հասարակությունը և ծնելիության նվազումը, մեզ պետք կլինի ռոբոտների օգնություն բժշկության մեջ, ծերերի խնամքի հարցում, ինչպես նաև առօրյա կյանքում»,- ասել է պրոֆեսոր Շիգեկի Սուգանոն։

Ճապոնիան ծերացող հասարակության հարցում աշխարհում «առաջատար է».  միաժամանակ, այդ երկրում նվազում է ծնելիությունն ու աշխատունակ տարիքի բնակչությունը։