Տեխնէ

OpenAI-ն ChatGPT-ի նոր մոդել է գործարկել

OpenAI-ն հինգշաբթի օրը ներկայացրել է GPT-ի նոր մոդել՝ GPT-4.5-ը։ Այն հասանելի է Pro օգտատերերի և ծրագրավորողների համար, սակայն առաջիկա շաբաթներին կընդլայնվի նոր մոդելի հասանելիությունը։

Ընկերության տեղեկացմամբ՝ GPT-4.5-ն ավելի է կատարելագործել իր հնարավորությունները, դրսևորում է ավելի բարձր զգացմունքային ինտելեկտ։ Այս մոդելի հիմնական նորամուծությունը «բնականությունն» ու «մարդկայնությունն» է, դրա ավելի լայն գիտելիքների բազան, օգտատիրոջ մտադրություններին հետևելու և օրինաչափություններ ընկալելու ուժեղացված կարողությունը դարձնում են այն ավելի օգտակար գրելու, ծրագրավորման և գործնական խնդիրների լուծման համար։

Microsoft-ի աջակցությունը վայելող OpenAI-ն հայտնել է, որ հաջորդ շաբաթ կսկսի տրամադրել GPT-4.5-ը ChatGPT Plus և Team օգտատերերին, իսկ այնուհետև՝ Enterprise և Edu օգտատերերին։

Միաժամանակ, Anthropic-ն էլ Claud.ai-ի նոր՝ Claud 2.7 մոդելն է գործարկել։