Վերջերս մեկնարկած IM-2 առաքելությունը ցույց կտա լուսնի վրա օգտակար ռեսուրսների առկայությունը. այս մասին հայտնում է SpaceNews պարբերականը՝ հղում անելով NASA-ին։
NASA-ի գիտության գծով ադմինիստրատորի տեղակալ Նիկի Ֆոքսը հայտնել է. «Մենք ուզում ենք ցույց տալ, որ կարող ենք մարդու մշտական ներկայության համար գտնել ռեսուրսներ, որոնք արդեն գոյություն ունեն լուսնի վրա»։
Ըստ նրա՝ Intuitive Machines-ի Nova-C մոդուլի (հայտնի է նաև որպես Athena) վայրէջքի շրջանը՝ Մոնս Մութոն սարահարթը, ռազմավարական վայր է, քանի որ այն ավելի բարձր է, քան շրջակա տեղանքը, ունի խառնարաններ, որոնք ունեն մշտապես ստվերավորված տարածքներ։