Տեխնէ

Մարսի վրա 3 միլիարդ տարեկան լողափ են գտել

Գիտնականների միջազգային խումբը Մարսի վրա հնագույն լողափ է հայտնաբերել, ինչը թույլ է տվել ճշտել՝ մոլորակի վրա երբ է ջուր եղել։ Հետազոտությունը հրապարակվել Է PNAS ամսագրում։

Ամերիկացի և չինացի մասնագետները վերլուծել են «Չժուրոնգ» մարսագնացի՝ երկրակեղևից ստացված տվյալները: Պարզվել է, որ Մարսի հյուսիսային կիսագնդում չորացած օվկիանոս և լողափ կա, որոնց տարիքը կարող է մինչև 3 մլրդ տարի լինել: 

Հետազոտության համաձայն, 4.1 միլիարդից մինչև 3.7 միլիարդ տարի առաջ Մարսում ջուր է եղել: 

«Չժուրոնգ»-ի տվյալները ցույց են տալիս, որ Մարսում ջուր պահպանվել է ավելի երկար, քան նախկինում ենթադրվում էր: Գիտնականները կարծում են, որ Մարսում ջուրը պահպանվել է մինչև հեսպերիական շրջանի վերջ, ինչը նշանակում է, որ մոլորակում կան ապրելու համար հարմար պայմաններ: