Տեխնէ

Այս տարի SpaceX-ն արձակել է մոտ 400 Starlink արբանյակ

Մինչ այժմ ամերիկյան SpaceX ընկերությանը հաջողվել է արձակել Starlink համակարգի ավելի քան 8000 արբանյակ. հայտնում է Spaceflight Now պարբերականը։

Փետրվարի 21-ի դրությամբ ուղեծրում մնացել է 7078 Starlink արբանյակ, համակարգի մնացած տիեզերանավերը մթնոլորտ են բերվել։ 2025թ. SpaceX-ին հաջողվել է արձակել մոտ 400 Starlink արբանյակ։ Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ ընկերությունն առաջին անգամ Falcon 9 հրթիռի առաջին փուլը վայրէջք է կատարել Բահամյան կղզիների շրջանում: