«2024 YR4» աստերոիդը, որը կարող է բախվել Երկրին, կարող է ոչնչացնել մի քանի քաղաք. հայտնում է Daily Mail-ը: 2024 թվականի դեկտեմբերին հայտնաբերված աստերոիդը կարող է Երկրին բախվել 2032թ.։
Գիտնականների խոսքով՝ մոլորակի հետ բախման դեպքում կարող է պայթյուն տեղի ունենալ 8-15 մեգատոննա տրոտիլային համարժեքով. «Դա ավելի քան 500 անգամ գերազանցում Է Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը»
Մասնագետները նշել են խիտ բնակեցված քաղաքում «2024 YR4»-ի անկման հետևանքները:
Հարվածային ալիքը կքանդի պայթյունի էպիկենտրոնից 13,7 կմ շառավղում գտնվող շենքերի մեծ մասը։ Եթե աստերոիդն ընկնի Լոնդոնի կենտրոնում, պայթյունի ալիքը պատուհանների ապակիները կկոտրի և մարդկանց կշպրտի 40 կմ շառավղով:
Մասնագետների հաշվարկներով՝ Նյու Յորքում աստերոիդի ընկնելու դեպքում գրեթե բոլոր քաղաքային շենքերը կկործանվեն՝ ընդհուպ մինչև Բրոնքսը։ Եթե «2024 YR4-ն» ընկնի Տոկիոյում, վտանգի տակ կլինեն քաղաքի գրեթե բոլոր բնակիչները։ Գիտնականները դեռ չգիտեն՝ ինչ ուղեծրով է թռչելու աստերոիդը։
ՆԱՍԱ-ն հայտնել է, որ աստերոիդի՝ Երկրի հետ բախվելու հավանականությունը մեծացել է՝ հասնելով 3,1%։