Իլոն Մասկի արհեստական բանականության ստարտափը՝ xAI-ն, ներկայացրել է իր նորագույն չաթբոթը՝ Grok-3-ը, որը կմրցի չինական DeepSeek-ի, Microsoft-ի աջակցությամբ գործող OpenAI-ի, ինչպես նաև Alphabet-ի Google-ի հետ. գրում է Reuters-ը։
Grok-3-ի մեկնարկը տեղի է ունենում արհեստական բանականության ոլորտում ծավալվող մրցավազքի վճռորոշ փուլում։ Սա տեղի է ունենում ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ DeepSeek-ը ներկայացրեց իր հզոր բաց կոդով մոդելը։
Չաթբոթը անմիջապես հասանելի կդառնա Մասկին պատկանող X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) Premium+ բաժանորդներին։ xAI-ն նաև գործարկում է նոր բաժանորդագրային փաթեթ՝ SuperGrok, որը նախատեսված է բջջային հավելվածի և Grok.com կայքի միջոցով չաթբոթն օգտագործողների համար։
«Grok-3-ը բոլոր առումներով նոր մակարդակ է, այն գերազանցում է իր նախորդին՝ Grok-2-ին»,- ասել է Մասկը ։
D.A. Davidson-ի գործադիր տնօրեն Գիլ Լուրիան նշել է.
«Grok-3-ի ներկայացմամբ xAI-ն կրկին մտնում է բաց կոդով խոշոր լեզվային մոդելների (LLM) մրցավազքի առաջատարների շարքը։ Այն որոշ ցուցանիշներով գերազանցում է ներկայիս լավագույն մոդելները, ինչը xAI-ին կրկին դարձնում է մրցակցային ուժեղ խաղացող»։