Տեխնէ

Ճապոնական մոդուլը պտտվել է Լուսնի շուրջը

Ճապոնական ispace ընկերության Hakuto-R2 մոդուլը հաջողությամբ պտտվել է Լուսնի շուրջ. հայտնում է SpaceNews պարբերականը։

Փետրվարի 14-ի տվյալներով՝ սարքը գտնվել է Լուսնի մակերեւույթից 8400 կմ բարձրության վրա։

«Ես լիովին վստահ եմ՝ մոդուլը կհասնի իր առջև դրված նպատակներին և գտնվում է հաջողության ճանապարհին»,- ասել է ispace-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տակեշի Հակամադան:

Hakuto-R մոդուլով Falcon 9 հրթիռը տիեզերք է թռել հունվարի 15-ին՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի տիեզերական կենտրոնից։ Մոդուլի վայրէջքը Լուսնի մակերեսին սպասվում է մայիսին։