Տեխնէ

Tesla-ն կարող է տուժել

Tesla-ն կարող է տուժել Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների վատթարացման պատճառով. հայտնում է Financial Times-ը:

2024թ. մայիսին հրապարակումներ եղան, որ Իլոն Մասկի Tesla-ն նախնական թույլտվություն է ստացել Չինաստանում Full Self-Driving (FSD) ավտոպիլոտ գործարկելու համար: Սակայն այս տարվա փետրվարի կեսերին FT-ի աղբյուրները հայտնել են, որ գործարքը կարող է հետաձգվել կամ հետ կանչվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի նոր փուլի պատճառով: Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությամբ էր հանդես եկել։

Նշվում է, որ Tesla-ին Չինաստանում ավտոպիլոտի գործարկման հաստատումը շատ է անհրաժեշտ, քանի որ ընկերությունը խիստ զիջում է էլեկտրական մեքենաների տեղական արտադրողներին, որոնք նման թույլտվություն ունեն:

Փետրվարի 11-ին Tesla-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 6 տոկոսով՝ BYD-ի և DeepSeek-ի համագործակցության պատճառով: Էլեկտրական մեքենաների չինական արտադրողը կօգտագործի DeepSeek տեխնոլոգիաները՝ ինքնավար վարման գործառույթները բարելավելու համար։