Երկուշաբթի օրը կգործարկվի Grok 3 չաթբոտը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը։
«Grok 3-ի թողարկումը ուղիղ ցուցադրմամբ՝ երկուշաբթի երեկոյան ժամը 20:00-ին»,- գրել է նա՝ նշելով, որ Grok 3 չաթբոտը երկրի վրա ամենախելացի արհեստական ինտելեկտն է։