ԱՄՆ պետդեպարտամենտը դադարեցնում է Իլոն Մասկի Tesla-ից 400 միլիոն դոլար արժողությամբ զրահապատ մեքենաների գնման ծրագիրը. հայտնում է APnews-ը։
Պետական դեպարտամենտը բանակցություններ էր վարում Մասկի ընկերության հետ՝ զրահապատ էլեկտրական մեքենաներ գնելու համար, սակայն Թրամփի վարչակազմը դադարեցրել է այդ ծրագրերը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Մասկին պատկանող էլեկտրամեքենաների ընկերությունը միակն էր, որ Ջո Բայդենի օրոք՝ 2024թ․ մայիսին, հետաքրքրություն էր ցուցաբերել։
Չնայած գործարքը Tesla-ի հետ դեռ պլանավորման փուլում էր, այն կանխանշվում էր որպես տարվա ամենամեծ պայմանագիր։
Լրատվամիջոցը նշում է, որ Մասկի SpaceX-ը 2008 թվականից ի վեր պետությունից ստացել է գրեթե 20 միլիարդ դոլար՝ տիեզերագնացների և արբանյակների տեղափոխման համար։ Իսկ Tesla-ն կառավարությունից արդեն ստացել էր 41.9 միլիոն դոլար, այդ թվում՝ որոշ դեսպանատների մատակարարված մեքենաների համար։