Տեխնէ

3 տոննա կշռող մոդուլն այս տարի վայրէջք կկատարի Լուսնի վրա

Ինչպես խոստացել Է Blue Origin ընկերության տնօրեն Դեյվ Լիմպը, 2025թ. Blue Moon Mark 1 մոդուլը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի մակերեսին. հայտնում է SpaceNews պարբերականը։

«Ես առաջվա պես վստահ եմ, որ այս տարի մենք կարող ենք Լուսին հասնել»,-ասել է ընկերության ղեկավարը:

Նրա խոսքով՝ 3 տոննա կշռող Blue Moon մոդուլը կդառնա ամենամեծ սարքը, որը երբևէ վայրէջք է կատարել Լուսնի վրա:

Լիմպը նկատել է, որ Blue Moon բազմակի օգտագործման մոդուլի դիզայնը թույլ է տալիս դրա հիման վրա ստեղծել սարք, որը կարող է վայրէջք կատարել Մարսի վրա։