Ճապոնական Nissan-ը և Honda-ն ավարտել են միաձուլման շուրջ բանակցությունները, որի արդյունքում պիտի ստեղծվեր աշխարհի երրորդ խոշոր ավտոարտադրողը:
Երկու ընկերությունները, իրենց կրտսեր գործընկեր Mitsubishi Motors-ի հետ, պայմանավորվել են դադարեցնել փոխըմբռնման հուշագիրը՝ ուժերը միավորելու համար․ ասվում է Nissan-ի հայտարարության մեջ:
«Ապագայում Nissan-ը և Honda-ն կհամագործակցեն ռազմավարական գործընկերության շրջանակներում, որն ուղղված է խելացի և էլեկտրաֆիկացված տրանսպորտային միջոցների դարաշրջանին՝ ձգտելով ստեղծել նոր արժեք և առավելագույնի հասցնել երկու ընկերությունների կորպորատիվ արժեքը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերին Nissan-ը և Honda-ն հայտարարեցին, որ հաջորդ վեց ամսում բանակցություններ կսկսեն հնարավոր միաձուլման գործարքի շուրջ, որը նրանց ավելի շատ հնարավորություններ կտա պայքարելու չինական ավտոարտադրողների աճող մրցակցության դեմ, ինչպիսին է BYD-ը: