Alibaba-ն կհամագործակցի Apple-ի հետ՝ աջակցելու Չինաստանում iPhone-ի արհեստական բանականության (AI) ծառայություններին. Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ընկերության նախագահը։ Դա կօգնի ամերիկյան ընկերությանը՝ նվազեցնել սմարտֆոնների վաճառքի անկումն իր հիմնական շուկայում:
Alibaba-ի համար այս գործընկերությունը մեծ հաղթանակ է արհեստական բանականության մրցակցային չինական շուկայում, որտեղ մեծ տեղ է զբաղեցնում DeepSeek-ը։
«Նրանք խոսել են մի քանի չինական ընկերության հետ։ Վերջում ընտրեցին մեզ։ Նրանք ցանկանում են օգտագործել մեր AI տեխնոլոգիան իրենց հեռախոսներում։ Մենք մեծ պատիվ ենք զգում՝ գործակցելու Apple-ի նման հսկայի հետ»,- նշել են Alibaba ընկերությունից։
Alibaba-ն ու Apple-ն արդեն նյութեր են ներկայացրել իշխանություններին։
Apple-ն անմիջապես չի արձագանքել այս նորությանը:
Վերլուծաբանները նշում են, որ Apple-ի արձագանքը կախված կլինի նրանից, թե Չինաստանում որքան արագ կթողարկվեն ֆունկցիաները։