Տեխնէ

Apple-ը կգնահատի իր գաջեթների ազդեցությունը օգտատերերի առողջության վրա

Apple-ը լայնածավալ հետազոտություն է սկսել, որպեսզի գնահատի իր գաջեթների ազդեցությունը օգտատերերի առողջության վրա. գրում է MacRumors պարբերականը։

Մասնակցել կարող են ԱՄՆ այն օգտատերերը, որոնք կներբեռնեն Apple Research հավելվածը և իրենց համաձայնությունը կտան տվյալների մշակմանը:

IT-հսկայի ներկայացուցիչները հետազոտությունն ամենաընդգրկունն են անվանել. այն կընդգրկի ակտիվությունը, ծերացումը, սրտի, անոթների և արյան շրջանառության վիճակը, լսողությունը, հոգեկան առողջությունը և այլ ասպեկտներ:

Ապագա հետազոտությունն անվանվել է ամենամեծը վերջին 5 տարվա ընթացքում. վերջին լայնածավալ հետազոտությունը կորպորացիան արել էր 2019թ.: Տվյալները Apple-ի հետ կմշակեն տարբեր մասնագիտացված կազմակերպությունների մասնագետներ, այդ թվում՝ Հարվարդի բժշկական դպրոցի։