Տեխնէ

Իլոն Մասկը 97 միլիարդ դոլարով ցանկանում է ձեռք բերել OpenAI-ի վերահսկողությունը

Իլոն Մասկի ղեկավարած կոնսորցիումը հայտարարել է, որ 97,4 միլիարդ դոլարով առաջարկել է գնել կազմակերպությունը, որ վերահսկում է OpenAI-ն։ Այս քայլը Մասկի հերթական փորձն է խոչընդոտելու, որ արհեստական բանականության ստարտափը վերածվի շահույթ հետապնդող ընկերության։ 

Մասկի այս առաջարկը կարող է էլ ավելի սրել նրա երկարամյա հակասությունները OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Օլթմենի հետ։ 

Օլթմենն անմիջապես արձագանքել է X-ում՝ գրելով. «Ոչ, շնորհակալություն, բայց եթե ցանկանում եք, մենք կարող ենք գնել Twitter-ը 9,74 միլիարդ դոլարով»։ 

Մասկը 2015 թվականին Օլթմենի հետ միասին հիմնադրել է OpenAI-ն որպես ոչ առևտրային կազմակերպություն, սակայն ավելի ուշ լքել է այն՝ մինչ ընկերությունը սկսել է արագ աճել։ 2023 թվականին նա հիմնադրել է xAI ստարտափը, որը նույնպես զբաղվում է արհեստական բանականության մշակմամբ։