T-Mobile ընկերությունը հայտարարել է, որ սկսել է SpaceX-ի Starlink արբանյակային ծառայությանն աջակցող հեռախոսային ցանցի տեստավորումները։ Այս քայլով ընկերությունը նպատակ ունի վերացնել հեռախոսային «մեռյալ գոտիները» և հեռավոր տարածքներում ապահովել կապ. գրում է Reuters-ը :
Բետա տարբերակը անվճար հասանելի կլինի մինչև հուլիս, այնուհետև այն ներառվելու է T-Mobile-ի Go5G Next պրեմիում պլանում՝ առանց հավելյալ վճարի: Ծառայությունը սակագնային մյուս պլանների դեպքում հասանելի կլինի այս ամռանը, երբ այն կգործարկվի. այս դեպքում բաժանորդը կվճարի 15$։
Այս քայլը կվերացնի տարածքային ցանցերի ու արբանյակային տեխնոլոգիայի միջև եղած խոչընդոտները՝ ապահովելով Երկրի վրա կապ ցանկացած վայրում: T-Mobile-ը նշել է, որ ԱՄՆ-ի 500 հազար քառակուսի մղոն տարածքը, որտեղ բջջային կապի համար չկան մոնիտորինգի կայաններ, կունենան հասանելիություն Starlink-ի միջոցով:
Բետա-փորձարկումը արբանյակային կապով կլինի միայն տեքստային հաղորդագրություններով, իսկ ձայնային և տվյալների ծառայությունները կհաշվարկվեն ավելի ուշ։