«Էվկլիդես» տիեզերական աստղադիտակը ֆիքսել է հազվագյուտ երևույթ՝ Էյնշտեյնի օղակը․ գրում է The Guardian-ը։
Սա ցույց է տալիս, թե որքան ուժեղ է տիեզերքի տարածության կորացումը գալակտիկայի ձգողության ազդեցությամբ։
Լուսանկարում պատկերված է մոտակա NGC 6505 գալակտիկան, որը կարծես լուսապսակով շրջապատված լինի։ Իրականում դա մեկ այլ գալակտիկայի ետևում գտնվող լույսն է, որը գալակտիկայի ձգողության ազդեցությամբ կորանում է և ստեղծում պայծառ օղակ։
«Սա հիասքանչ, արտասովոր, շշմեցնող ու հաջողված հայտնագործություն է։ Այսքան կատարյալ «Էյնշտեյնի օղակներ» չափազանց հազվադեպ են հանդիպում»,-ասել է աստղագետ, պրոֆեսոր Ստիվեն Սերջենտը։
Էյնշտեյնի օղակներն աստղագետներին հնարավորություն են տալիս տեսնել այն օբյեկտները, որոնք այլ կերպ տեսանելի չէին լինի։