Տեխնէ

ՄԹ-ն Apple-ից պահանջել է թույլ տալ լրտեսել իր օգտատերերին

Միացյալ Թագավորության իշխանությունները Apple ընկերությունից պահանջել են օգտատերերի գաղտնագրված տվյալներին հասանելիություն տրամադրել. հայտնում է The Washington Post-ը:

ՄԹ կառավարությունը գաղտնի գրություն է հրապարակել և Apple-ից պահանջել հնարավորություն տալ՝ մուտք գործելու ամբողջովին գաղտնագրված նյութեր։ Ընդ որում, խոսքը միայն օգտահաշիվներ կոտրելու մասին չէ։

Թերթի աղբյուրները ենթադրում են, որ Apple-ն, ամենայն հավանականությամբ, չի խախտի իր օգտատերերի անվտանգության կանոնները։ Փոխարենը, ընկերությունը կդադարի գաղտնագրված պահոց առաջարկել Միացյալ Թագավորությանը: Apple-ի ներկայացուցիչները և Միացյալ Թագավորության ՆԳՆ-ն հրաժարվել են մեկնաբանություններից։