Տեխնէ

Տիեզերքում հայտնաբերվել է միլիարդավոր տարիներ առաջ ձևավորված ռադիոճառագայթ. AP

Աստղադիտակները հայտնաբերել են քվազարից եկող հսկայական ռադիոճառագայթ․ գրում է AP-ը։ Ըստ գիտնականների, այն առաջացել է տիեզերքի առաջացման առաջին միլիարդ տարիներին:

Աստղաֆիզիկոսների խոսքով՝ այս ռադիոճառագայթը, որի լայնությունը կրկնակի մեծ է Ծիր կաթին գալակտիկայի լայնությունից, ամենամեծն է, որ հայտնաբերվել է վաղ շրջանի տիեզերքում։

Երկկողմանի ռադիոալիքի լայնությունը գնահատվում է առնվազն 200 հազար լուսատարի: 

Այս քվազարի զանգվածը համարժեք է Արեգակից 450 միլիոն անգամ մեծ զանգվածին, և դրա մեջ գտնվող սև խոռոչը առանձնապես չի համարվում մեծ։