Չինական DeepSeek ընկերությունը օգտատերերին նախազգուշացրել է կեղծ հաշիվների և ընկերության մասին կեղծ տեղեկատվության տարածման մասին։
«Վերջին ժամանակներում նկատել ենք կեղծ հաշիվներ և DeepSeek -ի հետ կապված կեղծ տեղեկատվություն, ինչը մոլորեցնում է հանրությանը և մտահոգիչ է», - ասված Է WeChat սոցիալական ցանցում ընկերության հաղորդագրության մեջ։
Չինական DeepSeek-ը սահմանափակել է նոր օգտատերերի գրանցումը։ Բացի այդ, օգտատերերի իրավունքները պաշտպանելու և կեղծ տեղեկատվության բացասական ազդեցությունը նվազեցնելու համար նշվում է սոցիալական ցանցերում ընկերության պաշտոնական հաշիվների ցանկը: Ընկերությունը խորհուրդ է տվել նաև օգտվել DeepSeek-ի ծառայություններից՝ օգտագործելով պաշտոնական կայքը և հավելվածները։