Ամերիկյան Apple կորպորացիան հաջորդ շաբաթ կներկայացնի բյուջետային iPhone SE սմարտֆոնի թարմացված տարբերակը. հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ակնկալվում է, որ նոր սմարտֆոնը վաճառքի կհանվի այս ամսվա վերջին:
Ընկերությունն ավանդական շնորհանդեսի փոխարեն կսահմանափակվի միայն կայքում դրա թողարկման ծանուցմամբ: Ինչպես նշում է գործակալությունը, նոր տարբերակը համալրված է A18 չիպով և Apple Intelligence արհեստական բանականության տեխնոլոգիայով: Մոդելը զուրկ է Home կենտրոնական կոճակից, բացակայում է Face ID-ին, իսկ արտաքնապես նման է iPhone 14-ին։