Ջեֆ Բեզոսի «Blue Origin» հրթիռային ընկերությունը ՆԱՍԱ-ին կարճ պատկերացում է տվել Լուսնի ձգողականության ուժի մասին. գրում է AP-ը:
ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ ցանկանում է փորձարկումներ անցկացնել կարճ տիեզերական թռիչքներով, որպեսզի վերացնի ցանկացած խնդիր՝ նախքան այն Լուսին ուղարկելը: ՆԱՍԱ-ի կողմից իրականացվող փորձերը ներառում են ապագա լուսնագնացները լուսնի փոշուց պաշտպանելու մեթոդներ:
«Տիեզերական թռիչքների ընթացքում Լուսնի ձգողականության իմիտացիան կարող է արագացնել հետազոտությունները շատ ավելի ցածր ծախսերով, իսկ ապագա թռիչքները կարող են ճշգրիտ արտացոլել Մարսի և Արեգակնային համակարգի այլ օբյեկտների ձգողականությունը», - X կայքում գրել է Blue Origin-ի գործադիր տնօրեն Դեյվ Լիմպը:
Հրթիռը, ինչպես նախատեսված էր, վայրէջք կատարեց առավոտյան մեկնարկից հետո: Փորձարկումները կրող տիեզերանավը պարաշյուտով վերադարձել է Երկիր՝ ավարտելով 10 րոպեանոց թռիչքը: