Apple-ը քննադատել է Եվրոպական միությունում հասանելի դարձած 18+ բովանդակությամբ հավելվածը․ գրում է Reuters-ը:
2008թ. սկսած, երբ iPhone-ներում բացվեց App Store-ը, Apple-ը վերահսկում էր, թե որ հավելվածներն են հասանելի օգտագործողներին: Սթիվ Ջոբսը 2010թ. ասել էր, որ iPhone-ից պոռնոգրաֆիան հեռացնելը եղել է Apple-ի «բարոյական պատասխանատվությունը» և ընկերության կարևոր շարժառիթներից մեկը:
AltStore-ը սկսել է տարածել HotTub կոչվող հավելվածը, որը բնութագրում է որպես «մեծահասակների համար բովանդակություն դիտելու մասնավոր, անվտանգ միջոց»:
«Խորապես մտահոգված ենք նման հավելվածների կողմից ստեղծվող ռիսկերով, որոնք ստեղծվում են օգտատերերի, հատկապես՝ երեխաների համար: Այս հավելվածը և դրա նմանները կխաթարեն սպառողների վստահությունը մեր էկոհամակարգի նկատմամբ»,- ասվում է Apple-ի հայտարարության մեջ։