Տեխնէ

DeepSeek-ից տվյալների արտահոսք է տեղի ունեցել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնված չինական նոր ստարտափից՝ DeepSeek-ից տվյալների արտահոսք է տեղի ունեցել. հայտնել է ամերիկյան կիբերանվտանգության Wiz Research ընկերությունը։

Ընկերության տվյալներով՝ ցանկացած մեկը կարող էր դիտել օգտատերերի զրույցների պատմությունը, նույնականացման API-նշանները, գաղտնի բանալիները, ինչպես նաև գաղտնի համակարգի տեղեկամատյանները, չծածկագրված հաղորդագրությունները, ստանալ բաց գաղտնաբառեր, ֆայլեր ներբեռնել տեղական սարքերից և մուտք գործել տվյալ սերվերներ:

Ծրագրավորողները կարողացել են հայտնաբերել արտահոսքը մի քանի րոպեի ընթացքում։ Wiz-ի հետազոտողները DeepSeek ընկերությանը հայտնել են խնդրի մասին բոլոր հասանելի ուղիներով, սակայն նրանց չեն պատասխանել: Արդեն կես ժամ անց տվյալների բազայի հասանելիությունը փակվել է։