2024թ. դեկտեմբերին աստղագետների կողմից հայտնաբերված աստերոիդը կարող է 2032 թվականին բախվել Երկիր մոլորակին. ՌԻԱ Նովոստիին ասել է աստղագետ Ստաս Կորոտկին:
Աստերոիդը հայտնաբերվել է 2024թ. դեկտեմբերի 27-ին՝ Չիլիում, ATLAS աստղադիտարանում։ Տրամագիծը կազմում է մոտ 70 մետր, ինչը 3-4 անգամ մեծ է Չելյաբինսկի երկնաքարից․ ընդգծել է գործակալության զրուցակիցը:
«Այն դիտարկվում է արդեն 33 օր։ Պարզվել է, որ 2032 թվականի դեկտեմբերի 22-ին Երկիր մոլորակի հետ բախման հավանականություն կա։ Այս պահին Երկրի հետ բախման հավանականությունը տարբեր կառույցների կողմից գնահատվում է 0,5-6%», - ասել է նա։
Աստղագետի խոսքով՝ եթե այս սցենարն իրականանա, ամենայն հավանականությամբ, աստերոիդը կընկնի Կենտրոնական Աֆրիկայի կամ Ատլանտյան օվկիանոսի տարածքում: Մայրցամաքում ընկնելու դեպքում դա կհանգեցնի տեղական աղետի՝ տները ոչնչացնելով 30 կմ շառավղով: