Տեխնէ

Ինտերնետի աջակցություն Starlink-ից՝ iPhone-ի օգտագործողներին

Apple-ը թողարկել է ծրագրային թարմացում, որն իր մեջ պարունակում է Starlink արբանյակային ինտերնետի աջակցություն T-Mobile-ի օգտատերերի համար․ գրում է Bloomberg-ը։ 

Թեստավորման շրջանակներում օգտատերերը T-Mobile օպերատորից ստացել են հաղորդագրություններ, որ բետա տարբերակում են և կարող են արբանյակի միջոցով տեքստային հաղորդագրություն ուղարկել աշխարհի գրեթե ցանկացած կետից: 

Նոր ծրագիրը ենթադրում է, որ երբ iPhone-ը գտնվի բջջային կապից դուրս, կփորձի միանալ SpaceX արբանյակներին: Արբանյակային կապով առայժմ հնարավոր կլինի ուղարկել միայն տեքստային հաղորդագրություններ; Ծառայությունն անհասանելի կլինի այն վայրերում, որտեղ բջջային ցանց կա: 

SpaceX-ը և T-Mobile-ը հայտարարել են, որ ապագայում տվյալների և ձայնային զանգերի համար նախատեսում են ընդլայնել ծրագիրը: