Տեխնէ

Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր 108 մլրդ դոլար են կորցրել DeepSeek-ի պատճառով

Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ, ներառյալ Nvidia-ի համահիմնադիր Ջենսեն Հուանգը, ընդհանուր կորցրել են 108 միլիարդ դոլար՝ պայմանավորված չինական DeepSeek ընկերության արհեստական բանականության նոր ծրագրի և տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցած կապիտալի անկման հետ. հայտնում է Bloomberg-ը։

Ջենսեն Հուանգը կորցրել է 20,1 միլիարդ դոլար՝ իր կարողության 20%-ը, իսկ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլլիսոնը՝ 22,6 միլիարդ դոլար, ինչը կազմում է նրա կարողության 12%-ը։ Dell Inc.-ի հիմնադիր Մայքլ Դելը կորցրել է 13 միլիարդ դոլար, իսկ Binance Holdings Ltd.-ի համահիմնադիր Չանգպեն Ջաոն՝ 12,1 միլիարդ դոլար:

DeepSeek-ը, որը սկսել է AI մոդելներ մշակել 2023 թվականին, այս շաբաթ գրավել է արևմտյան ներդրողների ուշադրությունը, քանի որ նրա DeepSeek R1 չաթ-բոտը գլխավորել է ներբեռնման աղյուսակները։ Ընկերությունը, որը միայն 5,6 միլիոն դոլար է ծախսել, այժմ մարտահրավեր է նետում Սիլիկոնյան հովտի առաջատար տեխնոլոգիական ընկերություններին։