Ամերիկյան Perplexity AI ստարտափը վերանայել է TikTok-ի չինական սեփականատեր ByteDance-ի` միավորվելու և նոր ընկերություն ստեղծելու առաջարկը. գրում է Reuters-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ նախատեսվում է, որ ԱՄՆ կառավարությանը պատկանելու է նոր ընկերության բաժնետոմսերի մինչև 50%-ը:
Perplexity-ի կողմից ByteDance-ին և նոր ներդրողներին ներկայացված փաստաթուղթը առաջարկում է ստեղծել նոր ԱՄՆ-ի հոլդինգային ընկերություն՝ «NewCo» անունով:
Ենթադրվում է, որ ByteDance-ը ստիպված չի լինի ամբողջությամբ դուրս գալ TikTok-ից, սակայն ընկերության գործունեությունն ԱՄՆ-ում կկառավարվի ամերիկյան տնօրինության կողմից: ByteDance-ը չի փոխանցի TikTok-ի գլխավոր ալգորիթմը՝ համակարգ, որն ընտրում է օգտատերերին ցուցադրվող կոնտենտը: