Տեխնէ

Թողարկվել է LADA Vesta՝ նոր փոխանցման տուփով

Հունվարի 27-ին թողարկվել են Lada Vesta-ի առաջին սերիական մեքենաները՝ 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփերով. հայտնել է AvtoVAZ-ի մամուլի ծառայությունը։

Նման փոխանցման տուփերը առաջին անգամ են հայտնվել AvtoVAZ-ի սերիական ավտոմեքենաների վրա։ Մինչ այդ մեքենաներում տեղադրվում էր միայն 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփեր։

Փոխանցման տուփը կտեղադրվի Lada Vesta մոդելի թափքի բոլոր տեսակների վրա, իսկ հեռանկարում հնարավոր է 6-աստիճան «մեխանիկայի» տեղադրում նաև Lada-ի այլ ավտոմեքենաների վրա։

Նոր փոխանցման տուփով LADA Vesta-ի վաճառքի մեկնարկի ժամկետների, ինչպես նաև մեքենաների գների վերաբերյալ տեղեկատվությունը AvtoVAZ-ը կմատուցի շուտով։