Արհեստական բանականությամբ աշխատող Meta չաթ-բոտը չի կարողացել նույնականացնել Միացյալ Նահանգների գործող նախագահին․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
Meta-ի չաթ-բոտը դեռ նախագահ է ճանաչում Ջո Բայդենին։
Reuters-ի հարցին, թե ով է ԱՄՆ նախագահը, Meta-ի համակարգը պատասխանել է. «Ներկա նախագահը Ջո Բայդենն է։ Սակայն վերջին տեղեկությունների համաձայն՝ Դոնալդ Թրամփը երդվեց որպես նախագահ հունվարի 20-ին»։
Meta-ն սկսել է արտակարգ ընթացակարգ՝ խնդիրների արագ լուծման համար։