Radar Armenia-ն ներկայացնում է Ռուսաստանում թանկարժեք մեքենաների հնգյակը։
1. Lamborghini Reventon
115 միլիոն ռուբլի արժողությամբ այս մեքենան Ռուսաստանում ամենաթանկերից է։ Revuelto-ն ունի 187 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ։ Խցանումների կամ մայրուղով հանգիստ երթևեկելու համար կա նախատեսված 2 ռեժիմ՝ Citta և Strada: Երբ մեքենան դուրս է գալիս բաց տարածություն, վարորդին հասանելի է Sport և Corsa ռեժիմը։ Առավելագույն արագությունը 350 կմ/ժ է, արագացումը մինչև 100 կմ 2,5 վրկ-ում։
2. Ferrari Purosangue
104 միլիոն ռուբլի արժողությամբ Purosangue-ն արտադրվել է 2023 թվականին։ Մեքենան դասակարգվել է որպես ամենագնաց։ Թափքի աչքի ընկնող հատկանիշը շարժման ընթացքում բացվող հետևի դռներն են։ Բենզինային շարժիչը համակցված է 190 ձիաուժ հզորությամբ օժանդակ էլեկտրական շարժիչի հետ: Մեքենան ժամում առաջին 100 կմ զարգացնում է 3,3 վայրկյանում, արագությունը հասնում է 310 կմ/ժ-ի:
3. Porsche 911 Carrera Brabus 900 Rocket R
99 միլիոն ռուբլի արժողությամբ Brabus-ի Rocket R տարբերակում «Carrera»-ն ունի 900 ձիաուժ: 100 կմ ժամ արագություն զարգացնում է 2,5 վայրկյանում: Մեքենայի գունային երանգն անսովոր մոխրագույն-փիրուզագույն է։ Աչքի են զարնում անվասկավառակները, որոնք փիրուզագույն շեշտադրումներով և յուրահատուկ աերոդինամիկ սև տարրերով են։
4. Rolls-Royce Cullinan Series II
96 միլիոն ռուբլի արժողությամբ մեքենան շարժվում է նույն դասական 6,75 լիտրանոց V12-ով ՝ 571 ձիաուժ հզորությամբ։ Ինչպես վայել է սուպերլիմուզինին, VIP ուղևորների համար դռները բացվում են շարժման ընթացքում:
5. Ferrari SF90 Spider
85 միլիոն ռուբլի արժողությամբ մեքենան երեք օժանդակ էլեկտրական շարժիչ ունի։ Հզորությունը հասնում է 1000 ձիաուժի։ Ավտոմեքենայի սրահը զբաղեցնում է ընդամենը 100 լիտր ծավալ, իսկ կշռում նախորդ տարբերակից 40 կգ պակաս։