Շանհայում գործարկվել է մարդանման ռոբոտների պատրաստման առաջին չինական կենտրոնը։
Չինական Yicai Global պարբերականի փոխանցմամբ՝ ռոբոտներին կսովորեցնեն կատարել տարբեր առաջադրանքներ։ Տվյալները կփոխանցվեն մշակողներին՝ մոդելների հետագա կատարելագործման համար։ Նշվում է, որ չինական բազան ի սկզբանե ակնկալում է 100 ռոբոտի առավելագույն քանակ. նրանց կսովորեցնեն ավելի քան 10 հիմնային սցենար:
Գիտնականները կարծիքով՝ նախագիծը թույլ կտա Շանհայը վերածել մարդանման ռոբոտների արդյունաբերական կենտրոնի։ Ապագայում տվյալների բազայի աշխատանքի ընթացքում հավաքված տվյալները կարող են օգտագործվել արհեստական ինտելեկտի մոդելներ մշակող ընկերությունների կողմից։
Մինչև տարեվերջ քաղաքի հիվանդանոցներում մոտ 2 անգամ շատ վիրահատություններ կիրականացվեն վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում, այդ թվում՝ ռոբոտային սարքավորումների օգտագործմամբ:
Ինովացիոն կենտրոնը ստեղծվել է Շանհայում՝ անցյալ տարվա մայիսին։ Այն արդեն ներկայացրել է իր առաջին մարդանման ռոբոտը։ 185 սմ հասակ և 82 կգ քաշ ունեցող մոդելը կարողանում է արագ քայլել, հաղթահարել խոչընդոտները, բարձրանալ և իջնել լանջերով և դիմակայել հարվածներին:ա