NASA-ի տիեզերագնացներից՝ Սունի Ուիլյամսը միջազգային տիեզերակայանում յոթ ամիս անցկացնելուց հետո վերջապես դուրս է եկել բաց տիեզերք։ Նա աշխատել է NASA-ի մեկ այլ տիեզերագնացի՝ Նիկ Հեյգի հետ։
Միջազգային տիեզերակայանը 420 կմ բարձրության վրա անցնում էր Թուրքմենստանի վրա, երբ Ուիլյամսը և Հեյգը դուրս էին եկել և սկսել նախատեսված վերանորոգման աշխատանքները։
Ուիլյամսը մոտիկից ուսումնասիրել էր այն SpaceX տիեզերանավը, որն այս գարնանը նրան կվերադարձնի Երկիր։ Նախատեսված է, որ Ուիլյամսը հաջորդ շաբաթ կրկին դուրս կգա տիեզերք Բիչ Ուիլմորի հետ՝ կատարելու նոր տիեզերական զբոսանք։
Starliner-ի հետ կապված խնդիրների պատճառով նրանց վերադարձը ուշացավ, իսկ NASA-ն որոշեց տիեզերանավը դատարկ վերադարձնել։ Բացի այդ, SpaceX-ի տիեզերանավերի գործարկումը հետաձգվեց, ինչը նշանակում էր, որ նրանք չեն վերադառնա Երկիր մինչև մարտի վերջ կամ ապրիլ՝ գործարկումից 10 ամիս անց:
Սա տիեզերագնացների առաջին տիեզերական զբոսանքն էր անցյալ ամառվա հետ կապված խնդիրներից հետո, երբ տիեզերագնացներից մեկի համազգեստի օդի համակարգից ջրի արտահոսք էր եղել։ ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ խնդիրը արդեն լուծվել է։