Տեխնէ

Մասկը շնորհավորել է հրթիռի հաջող մեկնարկի կապակցությամբ

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը X սոցիալական ցանցում շնորհավորել է իր մրցակցին՝ Blue Origin ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին՝ New Glenn հրթիռի հաջող առաջին արձակման առթիվ։

«Շնորհավորում եմ առաջին փորձից ուղեծիր մտնելու կապակցությամբ»,- գրել է Մասկը։

New Glenn հրթիռը արձակվել է այսօր՝ Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի LC-36 տիեզերակայանից։ Հրթիռը դուրս է բերել Blue Ring փորձարկման սարքը, որը կարող է տեղափոխել մինչև 3 տոննա բեռ։ Ուղեծրային առաքելությունը պետք է տևի 6 ժամ:

Ավելի վաղ Blue Origin-ը մի քանի անգամ հետաձգել էր New Glenn հրթիռի առաջին արձակումը։

New Glenn երկփուլանի հրթիռի բեռնատար հզորությունը հասնում է 45 տոննայի։