Տեխնէ

Հնդկաստանում էլեկտրական ավտոմեքենաների նոր մոդելներ են թողարկել

Հնդկաստանում էլեկտրական ավտոմեքենաների նոր մոդելներ են թողարկել

Հնդկաստանում ավտոարտադրողները այս տարի կթողարկեն շուրջ 10 նոր էլեկտրական մեքենա, որոնք կլրացնեն պրեմիում շուկան՝ առաջարկելով ավելի երկար շրջանառության և ավելի արագ լիցքավորման հնարավորություններ. գրում է Reuters-ը։

Հնդկաստանի կառավարությունը նպատակ ունի 2030-ին էլեկտրական մեքենաների շուկայում բաժնեմասը հասցնել 30%-ի։ 

Համաշխարհային մասշտաբով էլեկտրական մեքենաների վաճառքի աճը 2024 թվականին մինչև 13%-ով դանդաղել է մեկ տարի առաջվա համեմատ, բայց առաջին անգամ հատել է 10 միլիոն միավորը։

Նոր մոդելները, ինչպիսիք են Mahindra-ն, առաջարկում են ավելի քան 600 կմ հեռավարություն և արագ լիցքավորում: Էլեկտրական ամենագնացների գները կազմում են 22-35 հզ․ դոլար:

Մեքենայի միջին գինը Հնդկաստանում կազմում է մոտ 12000 դոլար, իսկ ավելի թանկ մոդելներն աճում են ավելի արագ տեմպերով, քան մատչելիները:

Hyundai, Tata Motors, BYD և Maruti Suzuki ընկերությունները նախատեսում են նոր EV մոդելների ցուցադրություն, որոնք նախատեսված են միջքաղաքային ճանապարհների համար։

Խոշոր ավտոարտադրողներն, այդ թվում՝ VinFast-ը, սպասում են, որ Հնդկաստանը կլինի իրենց գլոբալ ընդլայնման հիմնական կենտրոնը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական