Տեխնէ

SpaceX-ը հաջողությամբ լուսին է արձակել ամերիկյան և ճապոնական մոդուլներ

SpaceX ընկերությունը լուսին է արձակել ամերիկյան և ճապոնական մոդուլներ․ հայտնում է Spaceflight Now պարբերականը։

Falcon 9 հրթիռն արձակվել է այսօր՝ 39A արձակման համալիրից, որը գտնվում է Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում։

«Այս թռիչքը SpaceX-ի 100-րդ ուղեծրային արձակումն էր պատմական հարթակից, որն առաջ օգտագործվել էր Apollo-ի և Space Shuttle-ի ծրագրերի շրջանակներում», - ասվում է հրապարակման մեջ:

Թռիչքից գրեթե 8,5 րոպե անց B1085 հրթիռի առաջին աստիճանը հաջողությամբ վայրէջք կատարեց ծովային պլատֆորմ, ինչը դարձավ Falcon 9-ի 398-րդ վայրէջքը: