Թուրքիայում էլեկտրոմոբիլների ազգային շուկայում 2024 թվականին առաջատար է դարձել Togg ընկերության T10X մոդելը։
Ընկերությունը նախորդ տարի վաճառել է 30․093 էլեկտրական ավտոմոբիլ՝ ապահովելով շուկայի 30% մասնաբաժինը։
2023 թվականի համեմատությամբ T10X-ի վաճառքը աճել է 53,67%-ով։ Արդյունքում մոդելը զբաղեցրել է հինգերորդ տեղը ամենավաճառվող ավտոմոբիլների շարքում։ 2024 թվականի ընդհանուր ավտոմոբիլային շուկան կազմել է 1 238 509 միավոր։