Տեխնէ

Tesla-ն ներկայացրել է նորացված Model Y-ը

Tesla-ն Չինաստանում ներկայացրել է իր ամենավաճառվող Model Y-ի նոր տարբերակը։ Նոր մոդելը, որի գինը 263,500 յուան է (35,900 դոլար), 5,4%-ով ավելի թանկ է նախորդից։

Model Y-ը ստացել է նոր դիզայն՝ ջեռուցվող և օդափոխվող նստատեղեր և սենսորային էկրան երկրորդ շարքի ուղևորների համար։

Չինաստանում առաքումները կմեկնարկեն մարտին, իսկ այլ շուկաների վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Tesla-ն ակնկալում է նոր մոդելի միջոցով  մրցակցել BYD-ի և Xiaomi-ի հետ։