Radar Armenia-ն ներկայացնում է 2024թ. ընթացքում մեծ պահանջարկ վայելած կանացի լավագույն ժամացույցները։
Դրանք կարող են հիանալի նվեր լինել ձեր սիրելիի համար, եթե նախընտրում եք նորաոճի ու պարզի համադրությունը։
Այս անգամ կներկայացնենք Tommy Hilfiger-ի ժամացույցը, որն ունի ճոխ և սպորտային տեսք։ Ունի դասական երեք կապով ոճային շղթա։
Այն, բացի ժամից, ցույց է տալիս նաև ամսաթիվը և շաբաթվա օրը։ Այս ժամացույցը ջրակայուն է։ Չնայած մեծ չափսերին՝ այն հարմարավետ է կրելու համար։ Ժամացույցի արժեքը 227 դոլար է։